Բաժիններ՝

Իրանը կշարունակի Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները մինչև համաձայնության հասնելը

Իրանը շարունակելու է բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ, որոնք ընթանում են Վիեննայում, մինչև պայմանավորվածությունների ձեռքբերումը: Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Տ/ԱՍՍ-ը:։

«Մենք (Իրանի իշխանությունները) կշարունակենք բանակցությունները Վիեննայում այնքան ժամանակ, մինչև վերջնական համաձայնության ձեռք բերելը», – նշել է Ռոհանին, որի խոսքը մեջբերել է իրանական ISNA գործակալությունը:

Իրանի նախագահի խոսքով՝ Վիեննայում կայացած հանդիպումների ընթացքում ԱՄՆ-ն «ոչ երկիմաստ հայտարարել է պատժամիջոցները չեղարկելու իր պատրաստակամության մասին»: Ինչպես նշել է Ռոհանին, «իրանական տնտեսության տարբեր ոլորտներում արտադրության աճը՝ Իրանի վրա Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության անարդյունավետության լավագույն վկայությունն է»:

Այս հանգամանքները, ընդգծել է Իրանի նախագահը, «ստիպում են ԱՄՆ-ին ճանաչել պատժամիջոցների քաղաքականության ձախողումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31