«Անցյալ ամառ ինձ նվաստացրին»․ Սուարես
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով հաղթական գոլ է խփել Լա Լիգայի 38-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղում (2: 1), խոսել է մադրիդյան ակումբի կազմում չեմպիոնությունը նվաճելու մասին:
«Անցյալ ամառ ես ծանր իրավիճակ ապրեցի: Ինձ նվաստացրին: «Ատլետիկոն» բացեց իր դռները իմ առջև և հնարավորություն տվեց շարունակել ցույց տալ իմ մակարդակը:
Այս մրցաշրջանն ամենաբարդն էր ինձ համար»,-ասել է Սուարեսը:
Անցյալ ամառ թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի որոշմամբ ուրուգվայցին հեռացավ «Բարսելոնայից»:
Լա լիգայի 32 խաղում հարձակվողը խփել է 21 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Սուարեսի դարպասը խփած 11 գոլերը հաղթական էին «Ատլետիկոյի» համար, իսկ վերջին երկու տուրերում նա երկու վճռական գոլ խփեց:
Սիրարփի Աղաբաբյան