«Նիկոլի նման անգրագետ ղեկավար ունենալը մեր ամոթն է…»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քմծիծաղ և հռհռոց. Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների արձագանքը Նիկոլի Ղազախստանի նախագահ Տոկաևին Տոկաևիչ անվանելուն (լուսանկար)
Երկու օր առաջ տեղի ունեցած ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին անվանեց Տոկաևիչ…
Շատերն այս փաստն արձանագրեցին, սրտնեղեցին, որ հերթական անգամ մենք հայտնվեցինք անհարմար վիճակում, երբ թերուս Նիկոլը նույնիսկ չի կարող հիշել ինչ-որ երկրի ղեկավարի անունը, որի հետ այդ պահին մասնակցում է ինչ-որ միջոցառմանը…
Խնդիրը նրանում է, որ դավաճան Նիկոլի «վրիպումը» անարձագանք չմնաց նույն Տոկաևի և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի կողմից, որոնցից առաջինն իր ազգանունը սխալ արտասանելուն արձագանքեց քմծիծաղով, իսկ երկրորդն ուղղակի հռհռում էր, ենթադրաբար պատկերացնելով,թե իր ավելի «բարդ» ազգանունն ինչպես կարդաբերեր թերուս Նիկոլը…
Ամեն դեպքում խայտառակվում է Հայաստանը, քանի որ Նիկոլի նման անգրագետ ղեկավար ունենալը մեր ամոթն է…
Դրսում այսպիսի «վրիպումները» չեն ներվում…
Պատահական չէր, որ Ղազախստանի նախագահն էլ “оборотка” ֆռռաց Նիկոլին ում դիտավորյալ ասնեց “Спасибо, Николай Воваевич”…»։