Բաժիններ՝

Ջո Բայդենը հայտնել է, որ աղոթում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հրադադարի պահպանման համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցությունն աջակցում է Իսրայելին, և ինքն աղոթում է, որ իսրայելցիների և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պահպանվի: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Սպիտակ տանը մամուլի ասուլիսում Բայդենը խոստացել է այլ երկրների հետ մեծ փաթեթ կազմել՝ օգնելու վերականգնել Գազան:

Բայդենի վարչակազմը օրեր շարունակ աշխատել էր կուլիսներում ՝ զինադադարի հասնելու համար:

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ուրբաթ օրը ավարտել են 11-օրյա մարտերը, որոնց արդյունքում զոհվել է 248 մարդ և վիրավորվել 1900-ը: Հումանիտար ոլորտի պաշտոնյաներն ասել են, որ տարիներ կպահանջվի՝ Գազային հասցված վնասը վերականգնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս