Բաժիններ՝

Բամբակաշատ գյուղի 49-ամյա բնակիչը պատրաստվում էր թմրամիջոց փոխանցել կալանավորներից մեկին․․․

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին քրեակատարողական հիմնարկ տեսակցության եկած Բամբակաշատ գյուղի 49-ամյա մի բնակիչ պատրաստվում է թմրամիջոց փոխանցել կալանավորներից մեկին։

Կասկածվողը քրեակատարողական հիմնարկից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տրամադոլի դեղահաբեր և հերոին։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
49-ամյա տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց տրամադոլի ևս 12 դեղահաբ։ Ըստ նախնական տվյալների՝ հաբերը նրա քույրն էր Ֆրանսիայից ուղարկել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31