Թուրքական «Աքսունգուր» ԱԹՍ-ներն նոր տարբերակները ավարտել են փորձարկումները. razm.info
Թուրքական արտադրության «Աքսունգուր» կամ «ԱՆՔԱ-2» երկշարժիչ հարվածային անօդաչու թռչող սարքերի ավելի երկար թռիչքաժամանակով 5 նախատիպ ավարտել է թռիչքային փորձարկումները և շուտով կմատակարարվի բանակին։ Այս մասին հայտնել է այն արտադրող «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության գլխավոր ինժեներներից Ֆարուք Օղուզը։
Այս մասին հաղորդում է ռազմական հարցերով մասնագիտացած թուրքական Savunmasanayiist կայքը։ Ինժեները նշել է, որ «Աքսունգուր» ԱԹՍ-ներն իրենց հզորությամբ գերազանցում են «ԱՆՔԱ»-ներին։ Նշվում է, որ «Աքսունգուրի» այս տարբերակն ամբողջովին արտադրվել է ընկերությունում, օդում կարող է մնալ 55 ժամ։
«Աքսունգուր» ԱԹՍ-ն
Դեռ 2020 թվականին TAI–ն այս ԱԹՍ-ները դրել էր սերիական արտադրության, այն ժամանակ ԱԹՍ-ն օդում կարողանում էր մնալ մոտ 48 ժամ և նպատակ կար թռիչքի ժամանակը հասցնելու մինչև 55 ժամի։
«Աքսունգուր» ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը.
Օգտակար բեռնատարողությունը՝ 700 կգ:
Թռիչքի բարձրությունը` ~6-7 կմ:
Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժամ:
Թևերի բացվածքը՝ 24 մ:
Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 3300 կգ:
Շարժիչի հզորությունը՝ 2×170 ձիաուժ:
ԱԹՍ–ն կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։