
«Ի՞նչ նպատակով են քայլիստները թիրախավորել Վահե Հակոբյանին, Նաիրա Զոհրաբյանին և Հրանտ Բագրատյանին». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ի՞նչ նպատակով են քայլիստները թիրախավորել Վահե Հակոբյանին, Նաիրա Զոհրաբյանին և Հրանտ Բագրատյանին
Ռուսաստանցի գեներալ Մուրադովի և ադրբեջանցիների բակակցություններից հետո դավաճան Նիկոլի քայլիստներն ուղղակի հարձակում են սկսել Վահե Հակոբյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հրանտ Բագրատյանի վրա, քանի որ վերջիններս հանդգնել են բացահայտել այդ ձեռք բերված համաձայնությունների հակահայ կետերը…
Տարբեր տրամաչափի քայլիստ-քայլիստուհիներ` սկսած Նիկոլի «դդում» Արայիկից ու Արսեն «Գարդասիլիչից» վերջացրած բազմատգետ երեսփոխաններով վերը նշված անձանց ինչ “հանցանքների” մեջ ասես չմեղադրեցին`մոռանալով, թե իրենք ովքեր են և ում են ծառայում…
Բարձրացված այս հիստերիան ունի մեկ նպատակ` շեղել հասարակության ուշադրությունը Նիկոլի թուրքերին տված խոստումներից…Իսկ դրանց մասին բարձրաձայնում են Ռիզվանի նման Իլհամի քաղաքագետ֊վերլուծաբանները…
Քայլիստ-պատուհասներն ընդդիմադիրներին թիրախավորելու փոխարեն լավ կլինի արձագանքեն Բաքվից հնչող հայտարարություններին…
Զզվելի է, երբ Իլհամի կողմից նվաստացված և նսեմացված դավաճան Նիկոլի թիմակիցները «տղամարդ» են խաղում կամ դավաճանության մեջ են մեղադրում ընդդիմադիրներին…
Ամենամեծ դավաճանները` Նիկոլի թիմակիցներն ու դրան սպասարկողներն են…»։