Բաժիններ՝

Թթվասերային ժելե՝ բանանով

Բաղադրիչներ

1. Բանան – 2 հատ
2. Ժելատին – 15 գ
3. Թթվասեր – 500 գ
4. Շաքարավազ – 100 գ
5. Շոկոլադ – 25 գ

Պատրաստման եղանակը

1. Սենյակային ջերմաստիճանի թթվասերը խառնել շաքարավազի հետ, այնուհետև հարել մոտ 5 րոպե:

Կարդացեք նաև

2. Ժելատինի վրա 100 մլ տաք (բայց ոչ եռացող) ջուր լցնել, լավ խառնել, ժելատինը ամբողջությամբ հալեցնել, այնուհետև թողնել՝ սառչի:

3. Ժելատինը հարել թթվասերի հետ:

4. Բանանը կտրատել, շարել բաժակների մեջ: Վրան լցնել ստացված թթվասերային զանգվածը և դնել սառանրանը:

5. Մատուցել՝ զարդարելով քերած շոկոլադով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս