«Մի քանի ժամից պարզ կլինի». Սուրեն Սարգսյանը՝ Պետդեպի վերջին հայտարարությունների մասին

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետդեպի վերջին հայտարարությունների մասին

Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները:

Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են:
Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ:

Մի քանի ժամից պարզ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31