Տարիներ առաջ Ախուրյանում ծնված փոքրիկ աղջկան բժիշկներն ապրելու հույս չէին տալիս։ Առողջական խնդիրը՝ բնածին արատը, վերացնելու հույսը շատ փոքր էր։
Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը վտանգավոր ու ագրեսիվ է որակել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանին:
ՀԱՊԿ-ին դիմելը չի տալու որևէ արդյունք, քանի որ իրեն իշխանություն համարող խմբակը նախ՝ ձախողել է հարաբերությունները կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր պետությունների հետ, մյուս կողմից՝ 2018-ին նպատակայնորեն փորձել է լուրջ վնաս հասցնել կազմակերպության վարկանիշին՝ ՀՀ սահմանադարական կարգը տապալելու մեղադրանք ներայացնելով գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովին:
2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը:
Մայիսի 13-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Սիսիան ջոկատի անդամ, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ սահմանների անվտանգության և ադրբեջանցիների՝ ՀՀ պետական սահման ներխուժելու մասին, անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ընդամենը մեկ դիրքի մասին է խոսքը:
Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն:
ետաքրքիր է, եթե չլիներ լրատվամիջոցների ահազանգն այն մասին, որ ադրբեջանցիները հատել են ՀՀ սահմանը և զավթել Սև լճի տարածքը, ինչպե՞ս կարձագանքեր դավաճանի իշխանությունը այդ փաստին։
6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից դեպի հարավ-արեւելք 71 կիլոմետր հեռավորության վրա:
Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական գեներալիտետ, որը ստորագրելով «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձևակերպման տակ, հետո հոտընկայս դիմավորեց նրան։
Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային ստորաբաժանումների օգնությամբ, որոնք չեն մտել Գազայի հատվածի տարածք, մայիսի լույս 14-ի գիշերն իրականացրել են հակամարտության ներկայիս փուլում խորշորագույն գործողությունը պաղեստինյան միջատարածքում արմատականների ռազմական թիրախների դեմ:
Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 230 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 447-ի:
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունները չվճարելու հերթական դեպքը, այս անգամ գազալցավորման ծառայությունների մատուցման ոլորտում:
Ազատամարտիկը՝ ՀՀ սահմանների անվտանգության, թշնամու՝ ՀՀ պետական սահման ներխուժելու մասին. ՈւՂԻՂ:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզ անօրինական ներխուժման հաղորդագրությունների կապակցությամբ:
Այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի, Վարդենիսի, Սիսիանի ուղղություններում։
ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Պիտի խոստովանենք, որ մեր իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմնական պատճառը, որ Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց՝ լկտի սադրանք իրականացնելով ներխուժել Գորիս քաղաքի մերձակայքում գտնվող Սև լճի տարածք, որի արդյունքում խախտված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի սահմանին տեղի ոնեցող զարգացումների առնչությամբ:
Մայիսի 13-ի երեկոյան եւ լույս 14-ի գիշերն առնվազն 139 պաղեստինցի է վիրավորվել Երուսաղեմում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելացի իրավակարգի աշխատակիցների հետ ընդհարումներում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ես ոչ մի կերպ չեմ հաշտվում այս իրականության հետ, որ հայ ժողովուրդն այն աստիճան է բթացել ու կորցրել իր դիմադրողականությունը, որ իր ճակատագիրը հանձնել է մի պաշտոնազրկված ապաշնորհ խեղկատակի, որն ինչ ուզում անում է մեր բոլորի, մեր երկրի, մեր ճակատագրի հետ։
Դեռ 2-3 ամիս առաջ եմ հրապարակային զգուշացրել, որ հետպատերազմական փուլում սահմանային հատվածում, ինժեներական, ամրաշինական աշխատանքներին ինտենսիվ բնույթ հաղորդելու խնդիր ունենք։
Գազայի հատվածից առնվազն 1 750 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք չորս օրում: Ինչպես մայիսի 14-ին Twitter-ի իր էջում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը, հրթիռակոծումների հետեւանքով զոհված իսրայելացիների թիվը հասել է յոթի։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս ի՞նչ ես դարձել Հայ Մարդ։ Թա՛փ տուր քեզ, ուշքի՛ արի։ Հողդ ոտքերիդ տակից տանում են։ Երեկ օրվա երկրորդ կեսին տարածվեց հետևյալ տեղեկատվությունը, իբր «ավարտվել են բանակցություններն ադրբեջանցիների հետ. արդյունքները հայտնի չեն»։ Սա հերթական հաղորդագրությունն է Հայաստանի իշխանությունների ստոր լինելու մասին։ Սրանք «բանակցում» են միջազգային բոլոր նորմերով հանցանք […]
Ամիսներ առաջ, երբ տեղեկացա, որ Հայփոստը շուրջ չորս անգամ բարձրացրել է արտերկիր փոստային ծառայությունների սակագները, սկզբում մտածեցի, որ կրկին կեղծիք է։
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտեք՝ սարսափեցնողը ո՞րն է, որ մարդիկ կան իրենց պլաստինկան չի փոխվում ու մնացել են «նախկինները» բառի տակ: Ասենք՝ Սյունիքի, Վարդենիսի դիրքերի կահավորումից ես խոսում, ասում են՝ դա 27 տարի պետք է արվեր, ոչ թե էս երեք տարում:
ԱԺ «Խմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիները պետք է շտապ վերադառնան իրենց ելման դիրքերը։ Եթե բանակցային լեզուն անհասկանալի կլինի նրանց համար, ապա պետք է ուժով վռնդել կամ որպես սահմանախախտներ ձերբակալել նրանց, այլ տարբերակ չկա։ ՀՀ պետական սահմանների անխախտությունը երկընտրանք չունի։
Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության այս մրցաշրջանի հաղթողը Դորտմունդի «Բորուսիա»-ն է: Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում կայացած եզրափակիչում «Բորուսիա»-ն մրցեց «Լայպցիգ»-ի հետ և առավելության հասավ խոշոր` 1:4 հաշվով: «Բորուսիա»-ի կազմում դուբլի հեղինակներ դարձան Ջեյդոն Սանչոն և Էրլինգ Հոլանդը: «Լայպցիգ»-ից աչքի ընկավ Դանի Օլմոն: