«Այսօր գտնվում եմ լուրջ մոլորության մեջ…».  Տիգրան Սարուխանյան

Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է․ «Ամիսներ առաջ, երբ տեղեկացա, որ Հայփոստը շուրջ չորս անգամ բարձրացրել է արտերկիր փոստային ծառայությունների սակագները, սկզբում մտածեցի, որ կրկին կեղծիք է։ Կեղծիք համարեցի այն պատճառով, քանի որ աշխարհում գոյություն ունեն փոստային առաքման համար սահմանված միջազգային սակագներ, որոնք իրարից շատ չնչին են տարբերվում։ Կարճ ասած՝ դրանք գրեթե նույնն են։

Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, նույնն էր նաև Հայաստանի հանրապետությունում մինչև 2021թ․ հունվարի մեկը։

Պարզվեց, սակայն, որ ՀՀ նոր իշխանությունները, ենթադրում եմ տրանսպորտի և կապի ոչ փառունակ ու արդեն նախկին համարվող նախարար անգիտակի ջանքերով ոչնչացնում են նաև ՀՀ կապի այն ստրատեգիական կարևորություն ունեցող ոլորտը, ինչը համարվում է փոստային կապ։ Փոստային կապն ու ծառայությունը աշխարհում համարվում է այն ստրատեգիական ու ռազմավարական ոլորտը, որը զարգացած, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ամբողջությամբ համարվում է պետական սեփականություն, որի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են անվտանգության ծառայությունները։

Ես միշտ տատանվել եմ ՀՀ նոր իշխանությունների իմ գնահատականում։ Նախկիններին՝ Սերժանտի գլխավորությամբ համարել եմ կիսագրագետ ու պետական մտածելակերպից զուրկ բուտաֆորիա։
Այսօր, սակայն, գտնվում եմ լուրջ մոլորության մեջ, չեմ գտնում այն բառը, որով հնարավոր լինի որակել այս իշխանությունների ղեկավարին ու նրա կամակատար խեղկատակներին։ Լավ համաշխարհային լեքսիկոնում և բառարանում կարո՞ղ եք գտնել մի բառ, որով հնարավոր լինի բնութագրել այս դիմազուրկ ու պոռտաբույծ թրքամանը։

Սակագների բարձրացումը չէր կարող անգիտության հետևանք լինել։ Այն ունի բազմաթիվ նպատակներ՝ սահմանափակել Հայաստանի քաղաքացիների կողմից դեպի Արևմուտք արտահանումների ծավալը, գրեթե մինիմումի հասցնելով փոստային կապը արտերկրի հետ, փորձելով ոչնչացնել նաև ազգային փոստային ծառայությունը, որն արդեն նախկինների օրոք օտարվել էր արտերկրի ներդրողին»։

Տեսանյութեր

Լրահոս