6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում
6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից դեպի հարավ-արեւելք 71 կիլոմետր հեռավորության վրա:
Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը։
Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ մայիսի 14-ին Երեւանի ժամանակով 03:58-ին գրանցված երկրաշարժը էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6: Kyodo գործակալությունը նշում է, որ ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել, տաղորդել է «Ինտերֆաքս»-ը: