Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում. տեղի կունենա հանդիպում Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Այսօր Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Տեսանյութեր

Լրահոս