Բաժիններ՝

Թրամփը խոստացել է օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կարող է օգնել կարգավորելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Գյոնջուում, որտեղ սկսվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի միջոցառումները։ «Ինձ հաջողվել է լուծել աշխարհի բազմաթիվ խնդիրներ: Ես նույնիսկ չգիտեի, որ խնդիրներն այդքան շատ են։ Եվ մենք կարողացանք, բացառությամբ մեկի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի:

Կարծում եմ՝ մենք դա ևս կկարողանանք», – ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս