«Եկել եմ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստացրած տանեմ Իջևան». Իջևանցու ակցիան ԱԺ-ի մոտ

Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչներից մեկն այսօր ԱԺ-ի մոտ էր եկել իր էշով և, ինչպես խոստովանեց, եկել էր Նիկոլ Փաշինյանին տուն տանելու համար։

«Իլհամի հետ եկել ենք մեր գժին տուն տանենք։ Նա մեր հայրենակցին՝ Օնիկ Գասպարյանին, դավաճան է համարում։ Ես էլ իջևանցի տղա եմ, ամաչում եմ ասեմ՝ իջևանցի եմ, որպեսզի վաղը-մյուս օրն ասելիք ունենամ մեր ժողովրդին, էշով եկել եմ այստեղ։ Դե գիտեք, մենք հին հայկական ավանդույթ ունենք, որ դավաճաններին թարս նստեցնում են էշին ու քաղաքով պտտացնում են, որպեսզի բոլորը ճանաչեն։ Հիմա այսօրվանից հետո նա այլևս վարչապետ էլ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց աչաջուրցին։

Ըստ նրա, ինքն ակցիա չի անում, ուղղակի ամենայն լրջությամբ եկել է։

«Եկել եմ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստացրած տանեմ Իջևան, որպեսզի իջևանցիները տեսնեն, թե նրա հետ ինչպես վարվեն։ Մեր էշուկի անունն Իլհամիկ է, կարծում եմ՝ Նիկոլն իրեն վատ կզգար, որ Իլհամին բան ասեր, հիմա նա կարող է ոչ միայն նրան բան ասի, այլև Իլհամիկի վրա նստած ճանապարհ ընկնի։ Նիկոլը դավաճան է  անվանում այնպիսի մարդու, որը շատ մեծ ներդրում ունի մեր հայրենիքի համար, Օնիկ Գասպարյանն իմ «զեմլյակն է»։

Անցորդներից մեկը տեսնելով էշին ու տղամարդուն, իրեն վատ զգաց՝ նշելով, թե քաղաքի կենտրոնում էշն ի՞նչ գործ ունի, իջևանցին էլ ասաց՝ բա քաղաքի կենտրոնում ի՞նչ գործ ունի դավաճանը։

«Ես եկել եմ այստեղ, որպեսզի ձեզ նման էշացածներին ուշքի բերեմ։ Հորդ Աստծուն մեռնեմ, թող գնա, եկել եմ էշացումից ձեզ հետ բերեմ, դուք բոլորդ էշացել եք»,- դիմելով քաղաքացուն՝ ասաց աչաջուրցին։

Տեսանյութեր

Լրահոս