
Վարսակի վեգանական շիլա՝ նռով և կիվիով

Բաղադրիչներ
1. Վարսակի փաթիլներ – 1 բաժակ
2. Կոկոսի կաթ – 2 բաժակ
3. Նուռ – 1 հատ
4. Կիվի – 1 հատ
5. Սև քնջութ – 1 ճ/գ
6. Անանուխ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Երկու բաժակ կոկոսի կաթը լցնել կաթսայի մեջ, հասցնել եռման:
2. Կաթին ավելացնել վարսակի փաթիլները, խառնել: Եփել ցածր կրակի վրա 10-15 րոպե: Վերցնել կրակից, ծածկել կափարիչով, թողնել տասը րոպե:
3. Նուռը մաքրել, կիվին կեղևազրկել, կտրատել: Շիլան լցնե ափսեի մեջ, զարդարել նռան հատիկներով, կիվիով, քունջութով և անանուխով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը