Իտալական ապուր՝ տարօրինակ բաղադրիչով
Բաղադրիչներ
1. Ձիթայուղ – 1 ճ/գ
2. Նրբերշիկ – 450 գ
3. Սոխ – 2 հատ
4. Սխտոր – 2 պճեղ
5. Հավի արգանակ – 900 մլ
6. Կոնսերվացված լոլիկ – 800 գ
7. Պաստա – 150 գ
8. Կոնսերվացված լոբի – 225 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ տապակել նրբերշիկը: Տեղափոխել այլ տարայի մեջ:
2. Նույն կասթայի մեջ յուղով տապակել սոխը այնքան, մինչև ոսկեգունի: Ավելացնել շատ մանր կտրատված սխտորը, տապակել ևս մեկ րոպե, ավելացնել գդալով տրորած լոլիկը:
3. Ավելացնել հավի արգանակը, հասցնել եռման, իջեցնել կրակը և եփել 25 րոպե:
4. Ապուրին ավելացնել կոնսերվացված սպիտակ լոբի, տապակած նրբերշիկ և նախապես եփած մանր պաստա: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը