Բաժիններ՝

Ամերիկացի ռեփեր Kodak Black-ը պատիժ է ստացել աշակերտուհու վրա հարձակվելու համար

Ամերիկացի ռեփ-կատարող Kodak Black-ը 18 ամսվա փորձաժամկետի է դատապարտվել հյուրանոցի համարում դեռահասի վրա հարձակվելու համար: Այդ մասին  հաղորդել է ABC News հեռուստաալիքը: Սա Kodak Black-ի առաջին դատվածությունը չէ: Անցյալ տարի նա երեք տարվա բանտային կալանքի է դատապարտվել անօրինականորեն զենք ձեռք բերելու համար: Սակայն նա նախագահական համաներում է ստանում Դոնալդ Թրամփից, երբ բանտում իր պատժաչափի նույնիսկ կեսն էլ չէր անցկացրել: Միջադեպը, որի պատճառով ռեփերն ապրիլի 28-ին դատապարտվել է, տեղի է ունեցել 2016 թվականին Հարավային Կարոլինայի նահանգի Ֆլորենս քաղաքում:

Այն ժամանակ աղջիկը պատմել է, որ ռեփերը հյուրանոցում իր վրա հարձակվել է շոուից հետո: Նա տեղի ունեցածի առիթով գանգատվել է դպրոցի աշխատակցուհուն, որից հետո վերջինս դիմել է ոստիկանություն:

Սկզբում երգչին մեղադրել են բռնաբարության մեջ: Բայց հետո նա ընդունել է գործարքի պայմանը և մեղավորությունն ընդունել առաջին աստիճանի հարձակման մեջ: Ռեփերին սպառնում է 10 տարվա բանտարկություն, սակայն նա հարկադրված չի լինի պատժաչափը կրել բանտում, եթե չխախտի 18-ամսյա փորձաժամկետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս