
Նուր Սուլթանում Սիրիային նվիրված հանդիպումը պլանավորվում է ամռանը․ Ղազախստանի ԱԳՆ

Աստանայի ձևաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումը կարող է Նուր Սուլթանում տեղի ունենալ այս տարվա ամռանը: Ապրիլի 27-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Այբեք Սմադիյարովը:
«Մայիսին բանակցություններ չեն լինի: Դրանք պլանավորվում են ամռանը: Առայժմ բանակցությունների անցկացման մասին հայտեր երաշխավոր երկրներց (սիրիական հիմնախնդրի կարգավորման Աստանայի գործընթացի՝ Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից) մենք չենք ստացել: Տեղեկատվություն ենք սպասում նրանցից»,- ասել է Սմադիյարովը՝ պատասխանելով Ղազախստանում Սիրիային նվիրված միջազգային հանդիպման անցկացման ժամկետների մասին հարցին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Աստանայի ձևաչափով Սիրիային նվիվրած հերթական բանակցությունները Նուր Սուլթանում կկայանան ընթացիկ տարվա կեսերին:
Այդ ձևաչավով 15-րդ միջազգային հանդիպոմը տեղի է ունեցել փետրվարի 16 – 17-ը Սոչիում: Դրա արդյունքներով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները համատեղ հայտարարության մեջ հավաստել են Սիրիայի ինքինշխանության և տարածքային ամբողջականության անփոփոխ կողմնակցությունը և համաձայնության են եկել շարունակելու ահաբեկչության դեմ պայքարն Արաբական Հանրապետության տարածքում: