Բաժիններ՝

Պատանին հեռախոս էր խնդրել, որ զանգի, վերցրել էր ու փախել

Ապրիլի 24-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Տեղեկությունների համաձայն՝ Գյումրու Շչեդրինի փողոցի բնակիչ մի պատանի խոսելու պատրվակով մի տղամարդուց բջջային հեռախոս էր խնդրել, իսկ հեռախոսը ստանալուց հետո փախել էր։

Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, ժամը 15-ի սահմաններում, Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին ու խոստովանել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև գողոնը։

Պարզվել է տուժողի ինքնությունը։ Տղամարդուց հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Կումայրիի բաժնից փոխանցվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930