Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. shamshyan. com

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:10-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հենապատերին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել կամրջի երկաթե ճաղավանդակների վրա:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս