
6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ

Ապրիլի 20-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Սիբոլգա քաղաքից (Հյուսիսային Սումատրայի նահանգ), որի բնակչությունը շուրջ 80 հազար է, 304 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: