
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կամերային երաժշտության տանը կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ապրիլի 23-ին՝ ժամը 24։00-ին (կեսգիշերին), Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:
Մասնակցում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):
Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ
Հովհաննես Այվազյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը: Դիրիժորն է Ալեքսանդր Իրադյանը: