50 մտքեր, որոնք կմոտիվացնեն անելու ամեն ինչ
Մոտիվացիան շատ կամակոր բան է, հատկապես, եթե բարդ աշխատանք պիտի անեք, որին չգիտեք` ինչպես մոտենալ: Եթե ձեր առջև խնդիր է դրված նոր գաղափար ներդնել կամ փոխել կուրսը, դուք սկսում եք դա հետաձգել, ժամանակ շահել, կամ, որ ավելի վատ է, ընդհանրապես հրաժարվել այդ նպատակից:
Մտքերն անհավանական ուժ ունեն: Ցավոք, բացասականները` նույնպես, և դրանք կարող են խոչընդոտել ձեզ ձեր մտածածն իրականացնելիս: Մյուս կողմից՝ դրական մտքերը նույնպես շատ հզոր են ու կարող են օգնել ձեզ:
Հաջորդ անգամ, երբ կզգաք, որ ձեզ մոտ իսպառ բացակայում է մոտիվացիան, հիշեք ստորև բերվող պոզիտիվ մտքերը, որոնք կվերափոխեն ձեզ: Դրանք իսկապես գործում են:
1. Ես կարող եմ անել՝ ինչ ասես:
Սա շատ պարզ արտահայտություն է, բայց հիշեցնում է, որ իսկապես ձեր ուժերի սահմաններում է անել այն, ինչ մտածել եք:
2. Ահա թե ինչու ես դա կարող եմ անել:
Փոխանակ բազում պատճառներ հորինեք, թե ինչու չեք կարող ինչ-որ բան անել, հիշեք այն պատճառները, որոնք ձեզ դա անելու հնարավորություն կտան:
3. Ես ավելիին եմ արժանի:
Դու արժանի եք լավագույն կյանքին, իսկ դա նշանակում է` լավագույն աշխատանքին, ավելի կատարյալ ու առողջ մարմնին, լավագույն աշխատավարձին: Աշխատեք ու ջանացեք դրա համար:
4. Երբեք չափազանց ուշ չի լինում:
Նշանակություն չունի, թե դուք քանի տարեկան եք կամ կյանքի տված որքան հնարավորություններ եք բաց թողել: Երբեք ուշ չէ որոշում կայացնել ու ինչ-որ նոր բան սկսել:
5. Խնդիրներ միշտ կլինեն:
Անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում կյանքում, խնդիրներ միշտ կլինեն: Պարզապես թույլ մի տվեք, որ դրանք իշխեն ձեզ:
6. Հարմար ժամանակ գոյություն չունի:
Եթե դուք ավելի հարմար ժամանակի եք սպասում, մոռացեք այդ մասին: Այդպիսի բան պարզապես չկա բնության մեջ:
7. Լավագույն պլան չի լինում:
Եթե կարծում եք, որ ձեր պլանը թերություններ ունի, իմացեք, որ դրանք ցանկացած բոլորն ունեն:
8. Բոլորն էլ սկսում են ինչ-որ բանից:
Ոչ ոք գերհաջողակ չի ծնվում: Յուրաքանչյուրն ինչ-որ բանից սկսում է, և որպես կանոն` ամենաներքևից:
9. Քայլ առ քայլ:
Մի փորձեք ամեն ինչ միանգամից անել: Ձեր ուղին փոքր քայլերի բաժանեք:
10. Ամեն քայլի հետ ավելի հեշտ կլինի:
Եթե սկզբում ձեզ ամեն ինչ մեծ դժվարությամբ է տրվում, ժամանակի հետ ավելի հեշտ կլինի:
11. Անհաջողությունները ժամանակավոր բան են:
Եթե անհաջողության եք մատնվել, նորմալ է: Որպես կանոն` հաջողությունն անհաջողությունների միջոցով է գալիս:
12. Սխալները սովորելու հնարավորություն են:
Երբ դուք դրանք ուղղեք, ավելի լավը կդառնաք:
13. Այսօրը այն ամենն է, ինչ ես կարող եմ վերահսկել:
Մոռացեք այն մասին, թե ինչ եք արել երեկ: Իմաստ ունի միայն այն, ինչ այսօր կա:
14. Եթե դա այդքան հեշտ լիներ, բոլորը կանեին դա:
Ոչ մի իսկապես արժեքավոր բան հեշտ չի տրվում:
15. Երբևէ-ն հենց այսօր է:
Եթե դուք նման եք մարդկանց մեծ մասին, ուրեմն հաճախ եք ասում` երբևէ, երբ խոսքը գնում է ձեր պլանների կամ մտադրությունների մասին: Այդ երբևէ-ն վերածեք այսօրի:
16. Բացասական մտքերն ինձ չեն կարող կանգնեցնել:
Դրանք սոսկ մտքեր են և ոչինչ ավելի:
17. Ես ավելի բարդ բաներ էլ եմ արել:
Հիշեք այն ժամանակը, երբ հաջողությամբ հաղթահարել եք բոլոր դժվարությունները:
18. Ոչինչ այս աշխարհում հենց այնպես չի գալիս:
Դուք կյանքում ոչինչ չեք ստանա, եթե դրա համար տքնաջանորեն չաշխատեք:
19. Ավելի լավ է անել, քան չանել ու զղջալ:
Անգամ սխալ որոշումները միշտ ավելի լավ են, քան ոչինչ չանելն ու հետո ողջ կյանքում զղջալը:
20. Ձեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ:
Եթե մարդիկ մտածում են, որ ես գժվել եմ, թող մտածեն:
21. Միայն անհաջողություններ ու տապալումներ չեն լինում:
Հնարավոր չէ իսկապես տապալվել կյանքում, և եթե այդպես եք մտածում, ուրեմն ոչինչ էլ չեք արել:
22. Ես ինքս եմ վերահսկում իմ ճակատագիրը:
Դուք ինքներդ կարող եք որոշել, թե ինչ եք ուզում դառնալ:
23. Ձանձրալի որոշումներ` ձանձրալի արդյունք:
Մտածեք ոչ ստանդարտ որոշումներ:
24. Արժե ռիսկի դիմել:
Ձեզ հաշիվ տվեք, թե երբ եք ռիսկի դիմում, սակայն ով դա չի անում, շամպայն չի խմում:
24. Շատ հանճարեղ գաղափարներ սկզբում խելացնոր կամ անհնարին են թվում:
Ձերը ոչնչով չի տարբերվում:
25. Ես աջակցություն ունեմ:
Ձեր ընկերները, հարազատները, գործընկերները եթե կարծում են, որ դուք գժվել եք, դուք միշտ էլ համացանցում կարող եք համախոհներ գտնել, որ ձեզ աջակցեն:
26. Ամենաարժեքավոր բանը փորձն է:
Անգամ եթե ձեզ չհաջողվի հասնել ձեր նպատակին, դուք նոր բարձունքներ հաղթահարելու համար անգին փորձ ձեռք կբերեք:
27. Աշխատանքն արդեն իսկ պարգև է:
Դուք ձեզ պարզապես գերազանց կզգաք, եթե միայն փորձեք ինչ-որ բան անել:
28. Կարևոր է ամեն օրը:
Այսօրը, վաղն ու վաղը չէ մյուս օրը: Սրանք բոլորը դեպի նպատակ քայլեր են:
29. Ամենակարևորն այն է, թե ինչպես ենք մենք տեսնում, այլ ոչ` ուրիշները:
Մոռացեք այն մասին, թե ով ինչ է մտածում: Կարևոր է միայն, թե դուք ինչ եք մտածում:
30. Չլուծվող խնդիր չկա:
Ամեն ինչ կարելի է լուծել, եթե դրա համար ջանք թափես:
32. Սովորական գործողություններ` սովորական կյանք: Ոչ ոք չի ուզում միջակ լինել: Ձեզ թույլ մի տվեք այդպիսին դառնալ:
33. Ամեն ինչ կարելի է ուղղել:
Անգամ եթե ձեր մեկնարկն այնքան հաջող չի եղել, դուք միշտ կարող եք շտկել ամեն ինչ:
34. Ես կարող եմ իմանալ աշխարհում ամեն ինչ:
Այսօր ինֆորմացիայի մատչելի աղբյուրները միլիոնավոր են:
35. Ես կարող եմ սովորել անել ինչ ասես:
Պրակտիկան ձեզ մասնագետ կդարձնի ցանկացած ոլորտում:
36. Կամքի ուժն իմ գլխի մեջ է:
Դուք կարող եք այնպիսի կամքի ուժ ունենալ, ինչպիսին որ ուզում եք: Միայն թե ցանկություն լինի:
37. Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում:
Որոշեք ձեր նպատակն ու իրականացրեք այն:
38. Զգացմունքներն իմ մտքերի արտադրանքն են:
Եթե դուք ճնշված եք ու ոչ մի բանի չեք հավատում, իմացեք, որ այդ զգացմունքները գեներացնում են ձեր մտքերը: Ու դուք կարող եք վերահսկել դրանք:
39. Փորձել ու պարտություն կրելն ավելի լավ է, քան ոչինչ չանելը:
Սա ունիվերսալ կանոն է:
40. Ես այն եմ, ով ուզում եմ լինել:
Ոչինչ չի կարող խանգարել ձեզ լինել նա, ով դուք ուզում եք լինել:
41. Ես չեմ կարող հաղթել, քանի դեռ չեմ փորձել:
Ջանքերն արդյունքի հասցնող միակ ճանապարհն են:
42. Իմ կյանքն իմ որոշումների արդյունքն է:
Արեք այն, ինչ իսկապես կարևոր է:
43. Այսօր ես ավելի լավն եմ, քան երեկ էի:
Դուք դառնում եք ավելի հասուն, իմաստուն և փորձառու, քան նախկինում էիք:
44. Ոչ մի էական բան մի օրում չի կատարվում:
Ձեր ուղեկիցներն են համբերությունն ու աշխատանքը:
45. Եթե սկսեմ, հետո արդեն ավելի հեշտ կլինի:
Դուք ձեզ ավելի ու ավելի մոտիվացված կզգաք:
46. Ես կպարգևատրեմ ինձ, հենց որ հասնեմ նպատակիս:
Անգամ փոքր պարգևներն են հիանալի մոտիվացնում:
47. Ես սա միայն ինձ համար չեմ անում:
Հնարավոր է՝ դուք դա անում եք ընտանիքի կամ հասարակության համար: Ամեն դեպքում դա լուրջ մոտիվացիա է:
48. Հնարավորությունները միշտ շատ են:
Եթե անհաջողության մատնվեք, միշտ կարող եք կրկին փորձել:
49. Եթե ոչինչ չստացվի, ծայրահեղ դեպքում պատմելու բան կլինի: Դուք դա հետո կհիշեք՝ որպես մեծ պատմություն կամ անեկդոտ:
50. Պոզիտիվ մտածողության ուժ ասվածը սոսկ բառեր չեն:
Գիտնականներն ապացուցել են, որ պոզիտիվ մտքերն ու նեգատիվ խոսակցությունների բացակայությունը լավացնում են տրամադրությունը, ինքնազգացողությունը և արդյունավետությունը: Այդ մտքերն օգնում են նպատակին հասնելու համար մոտիվացիա մշակել:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը