Սխալներ, որոնք դուք կդադարեք գործել, երբ իսկապես հասուն մարդ դառնաք
Հայտնի ճշմարտություն է, որ մեր կյանքի համար պատասխանատվություն հենց մենք ինքներս ենք կրում, և այդ պատճառով էլ բաներ կան, որոնց վրա պետք է դադարել ուշադրություն դարձնել։
Հասուն մարդիկ չպետք է կառչած լինեն ստորև բերվող հանգամանքներից։
1. Շրջապատողների կարծիքը։
Երբ դուք անհանգստանում եք այն մասին, թե ինչ են ձեր մասին մտածում կամ խոսում ուրիշները, դա նշանակում է, որ դուք ձեր կյանքը նրանց համար եք ապրում, այլ ոչ ձեզ համար։ Դուք չափազանց շատ եք մտահոգվում այն մասին, թե դուք ինչպես եք նրանց վերաբերվում, ու ինչպես են նրանք ձեզ ընկալում։ Մարդիկ միշտ էլ դատելու են։ Հիշեք դա։
2. Միշտ ճիշտ լինել։
Դուք պետք է հասկանաք, որ դուք չեք կարող միշտ ճիշտ դուրս գալ։ Յուրաքանչյուր մարդ իր համոզմունքների ու նախապատվությունների հավաքածուն ունի։ Չկա չափանիշ ասված բանը։
Ինչպես Չարլզ Ադամսն էր ասում, նորման պատրանք է։ Այն, ինչ սարդի համար նորմա է, ճանճի համար քաոս է։
3. Կատարյալ մարմին ունենալը։
Բոլորին ձգող ու խելքահան անող մարմինը սուտ է, չկա նման բան։ Դա մարքետինգային հնարք է, որը հորինել են կորպորատիվ մագնատները՝ հույս ունենալով, որ մենք կգնենք նիհարելու համար նախատեսված իրենց արտադրանքն ու թանկարժեք գաջեթները։ Ձեզ ընդունեք ամբողջովին՝ ձեր բոլոր թերություններով հանդերձ։ Սովորեք սիրել ձեր մարմինը։ Դուք հիասքանչ եք։
4. Ճիշտ հագնվել։
Հագնվեք, ինչպես ուզում եք։ Ի վերջո, դա ձեր ոճն է։ Եթե երեկույթի գնալիս որոշել եք հագնել մայրիկի ջինսը կամ կարճ շրջազգեստ ու բարձրակրունկ կոշիկներ, ուրեմն արեք դա։ Դա հիանալի գաղափար է։
5. Անցյալը։
Այն, ինչ տեղի է ունեցել անցյալում, չի կարելի հիշողությունից ջնջել, սակայն այդ իրադարձություններն անցյալում են մնացել։ Դուք չեք կարող փոխել դրանք, և բավական է ձեր թանկարժեք ժամանակը վատնեք անցյալի մասին շարունակական մտահոգությունների վրա։ Ներեք ձեզ, անցյալը թողեք ձեր կողքին ու կենտրոնացեք ձեր ներկայի վրա։
6. Բամբասանքներ։
Սովորեք սիրել կյանքն ու աշխատել հանուն այն բանի, ինչն իսկապես սիրում եք։ Ինչ-որ մեկի մասին նրա թիկունքում բամբասելով՝ դուք երեխայի պես եք պահում ձեզ։ Ձեր ժամանակը չարակամության վրա մի վատնեք։
7. Կողքից հավանություն ստանալը։
Խորհուրդներ լսելը նորմալ է, բայց երբեք պետք չէ սպասել օտար մարդկանց կողմից ձեր արարքներին հավանություն տալուն։ Եթե դուք ինչ-որ մեկի հավանությանն եք սպասում, ապա դուք դժվար այն ստանաք։ Գրողը տանի, դա ձեր կյանքն է։ Ձեր բոլոր արարքների համար պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա։
8. Ձեզ շրջապատող նեգատիվ մարդիկ։
Անկախ այն բանից, թե ինչ եք անում, համոզվեք այն բանում, որ դուք ձեր և նեգատիվ մարդկանց միջև հստակ սահմաններ եք գծել։ Եվ երբեք ոչինչ մի պատմեք ձեզնից էներգիա քաշող մարդկանց։ Մոռացեք նրանց մասին, նրանք անցած էտապ են, և ձեզ խոստացեք՝ երբեք, լսում ե՞ք, երբեք հետ չնայել։
9. Կենսական անհաջողություններ։
Անհաջողությունները ձեզ հոգեկան վերքեր են հասցնում, բայց նրանք բոլորն էլ ուսուցման պրոցեսի մաս են կազմում։ Մի վախեցեք անհաջողությունների մատնվելուց, և ամենագլխավորը, թույլ մի տվեք, որ դրանք ազդեն ձեր կենսական տրամադրվածության վրա։ Վեր կացեք ու շարժվեք առաջ։ Անհաջողությունները որպես արժեքավոր կենսական դասեր ընդունեք։
10. Ամեն ուրբաթ պարտադիր ակումբներ հաճախել։
Ուրբաթ երեկոյան դուք կարող եք անել այն, ինչ ուզում եք, և պարտադիր չէ, որ դա լինի գիշերային ակումբներ կամ բարեր հաճախելը։ Եթե ուզում եք թավալվել անկողնում ու նոր ֆիլմեր նայել, հիանալի է։
11. Սոցիալական ցանցերից կախվածություն։
Եթե դուք շատ եք ուզում սոցցանցերում ինչ-որ բան հրապարակել, պարզապես արեք դա, բայց վերջ տվեք շարունակ ինչ-որ բան հրապարակել միայն այն բանի համար, որ բավականաչափ հետևորդներ ունեք։ Թույլ մի տվեք ձեզ դառնալ սոցիալական ցանցերի ստրուկը։
12. Շրջապատի նկատմամբ նախանձը։
Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ձեզնից շատ բան կունենան, և դա անհանգստանալու ու մտահոգվելու պատճառ չպետք է դառնա։ Ավելի լավ է՝ մտածեք ձեր մասին ու սկսեք գնահատել այն, ինչ ունեք։
13. Վրեժ լուծելու ցանկություն։
Ձեր ժամանակն ու էներգիան մի վատնեք վրեժի զգացմանը հագուրդ տալու համար։ Եթե անգամ վրեժ լուծեք, դա ձեզ հաճույք չի պատճառի։ Ընդհակառակը, դուք ձեզ ավելի վատ կզգաք ուրիշներին ցավ պատճառելու համար։
14. Անհանգստությունը՝ իսկ ի՞նչ կլինի, եթե…
Ապագան միշտ ձեզնից առաջ է գտնվում։ Չարժե մտահոգվել անկանխատեսելիության պատճառով։ Դրա փոխարեն՝ արեք ամեն ինչ, ինչ ձեր ուժերը թույլ են տալիս, որ այն առավելագույնս լավը լինի՝ ձեր ուշադրությունը կենտրոնացնելով ներկայի վրա։
15. Նյութական արժեքների վերաբերյալ անհանգստությունը։
Փողը մեզ թույլ է տալիս վստահ զգալ, սակայն նյութական բարեկեցությունը երջանկության երաշխիք չէ։ Սկսեք սեփական ձեռքերով հիանալի ու երջանիկ կյանք կառուցելու գործն արդեն հիմա։
16. Փորձել բոլորին դուր գալ։
Գոյություն ունի՞ արդյոք մարդու վարքի որոշակի կանոն, որը թույլ կտա, որ վերջինս ընդունելի լինի բացարձակապես բոլորի կողմից՝ առանց բացառության։ Եթե դուք ձեր առջև նման նպատակ դնեք, դուք միայն զուր տեղը կվատնեք ձեր ժամանակն ու էներգիան։ Սկսեք արդեն ապրել այնպես, ինչպես ուզում եք։
17. Ձեր արարքների համար զղջումը։
Սովորեք ընդունել այն, ինչ դուք արել եք։ Դա ձեր որոշումն է եղել, և դուք դրա համար որոշակի պատասխանատվություն պետք է կրեք։ Վերջ տվեք զղջալուն։ Այդ ամենը մնացել են անցյալում, դրանից դասեր քաղեք ու շարունակեք ձեր ճանապարհորդությունը։
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը