Բաժիններ՝

Համեղ, հյութեղ աղցան՝ հավի մսով և ավոկադոյով

Բաղադրիչներ՝

Սոուսի համար՝

• չիմիչուրի սոուս ( մաղադանոս կտրատած- 1/4 բաժակ, կարմիր գինու քացախ 3 ճ/գ, սխտոր 4 պճեղ՝ ճզմած կամ սխտորի փոշի 1 թ/գ, օրեգանո 2 ճ/գ, կարմիր չիլի պղպեղ՝ կտրատած 2 թ/գ, աղ, սև պղպեղ, ձիթայուղ 1/2 բաժակ)

Աղցանի համար՝

• 4 հավի կրծքամիս կամ փափկամիս
• հազարի տերև 5 բաժակ՝ կտրատած
• 3 լոլիկ՝ կտրատած
• կարմիր սոխ 1/2 գլուխ՝ շերտատած
• 2 ավոկադո՝ շերտատած
• թարմ մաղադանոս՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը՝

Պատրաստել սոուսը։ Չիմիչուրի սոուսից 4 ճ/գ  լցնել հավի փափկամսի վրա և մարինացնել 20 րոպե։ Տապակել հավի միսը չիմիչուրի սոուսով, կտրատել։ Աղցանի բոլոր բաղադրիչները խառնել մեծ ամանի մեջ, ավելացնել մնացած չիմիչուրի սոուսը և մատուցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս