«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ոչ սորոսական թեւում հակված են ընտրությունների գնալ հին, այսինքն՝ գործող Ընտրական օրենսգրքով, քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին։ Սակայն մեզ ասացին, որ, այդուհանդերձ, մինչեւ ընտրությունները կընդունեն նոր Ընտրական օրենսգիրքը, որի նախագիծը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրվել։ Այն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։ «Կընդունվի, սակայն մի տողով կնշվի, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2022-ի հունվարի 1-ից»։
Հո չենք գրավելու Կառավարության, ԱԺ շենքերը, կառավարական ամառանոցները, ռադիոտունը ու խայտառակվելու աշխարհով մեկ։ Երկիրը հանձնողին բան չասինք, հիմա ընկել ենք ընտրությունները կեղծողի հետևից։ 30 տարի մեր բոլոր ընտրությունները շատ թե քիչ կեղծվել են, հետո՞։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռակա բանավեճին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավան վարչական շրջանի ղեկավար Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել՝ այս անգամ ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ։ Նրա բազմաթիվ տառասխակներով գրառումը տեղադրում ենք ուղիղ՝ առանց խմբագրումների․
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երկու ամենաառանցքային՝ հանրակրթության եւ բուհերի վարչությունները տեւական ժամանակ է՝ ղեկավար չունեն։ Հանրակրթության վարչությունը պետ չունի 2020-ի հուլիսից սկսած։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հրապարակումից «հինգ րոպե անց» Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը գործի է անցել՝ հավաքել է մարզի համայնքապետերին եւ նախընտրական ցուցումներ տվել։ Բնականաբար, ոչ բոլոր համայնքապետերն են շտապել մարզպետարան՝ լսելու եւ կատարելու նրա ցուցումները, բայց մեզ ասացին, որ մի քանի տասնյակ մարդ ներկա է եղել։
Կապիտուլյանտ Նիկոլը, 2020թ հոկտեմբերի 16-ին, պատերազմի թեժ օրերին, հերթական անիմաստ հարցազրույցն է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկին։ Հարցազրույցում, նա հայտարարել է, որ ողջ պատմության ընթացքում, Արցախի բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայերը։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ Նախագահի ֆինանսական միջոցներին, ապա կարծում եմ արհեստավարժ լրատվամիջոցը պետք է որ քաջատեղյակ լինի դրանց՝ տարիների ընթացքում ձևավորման աղբյուրի և չափի մասին, որոնց վերաբերյալ սպառիչ տեղեկություններն առկա են Ս.Սարգսյանի հայտարարագրերում:
ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները:
Թուրքիայի Էրզինջան նահանգի Քեմահ գավառում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Նովրուզ Բայրամ տոնի կապակցությամբ մեկնել է Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ Շուշի, որտեղ Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրում մեծ տոնական խարույկ է վառել ու դիմել ադրբեջանցի ժողովրդին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3332 է:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի:
Համագործակցության արդյունքում ինժեներության դասընթացներին անվճար կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մարտի 19-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներ են բախվել։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 9 699-ով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվոմ են ուսումնասիրություններ բնապահպանության տարբեր ենթաոլորտներում իրականացվող գործընթացների իրավաչափության և օրենսդրության պահանջների համապատասխանության առնչությամբ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նորքում բնակվող մի տղամարդ բաժանմունք էր բերել թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր ու 140-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ հորը։
Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել է երկրի սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է իր նոր՝ «Electric Yerevan» («Էլեկտրիկ Երևան») երգը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը», Ֆլորիան Զելլերի «Հայրը», Լի Այզեք Չունի «Մինարի», Դևիդ Ֆինչերի «Մանկ», Էմիրալդ Ֆեննելի «Խոստումնալից աղջիկը», Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», Շաքա Քինգի «Հուդան և սև մեսսիան» և Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» ֆիլմերը:
«Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտությա՛ն եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ՝ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման» (Մատթեոս 5.26-26)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռեփեր Քանյե Ուեսթը դադարեցրել է բոլոր շփումները Քիմ Քարդաշյանի հետ և փոխել հեռախոսահամարը մինչև նրանց ամուսնալուծության գործընթացը սկսելը: Այս մասին հայտնել է Page Six պարբերականը ՝ վկայակոչելով աղբյուրին:
Ֆինլանդիան արդեն չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանկ երկիրը: Այդ գնահատումը բովանդակում է ՄԱԿ-ի պատվերով պատրաստված՝ 2021 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը հրապարակվել է մարտի 19-ին։