Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Շատերին թվում է, շատերի կողմից ներկայացվում է, թե դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության, գեներալների, նրա բոլոր ընդդիմախոսների ցանկությունն էր, բայց դա թյուր տպավորություն է։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված էր բառացիորեն մազից։ Այսօր հարթակում կանգնած ընդդիմադիրները չկարողացան կտրել այդ մազը, փոխարենը՝ Փաշինյանն այն կարողացավ դարձնել պիրկ պարան և իր գրեթե ընկած իշխանությունը բարձրացրեց պարանն ի վեր։