Բաժիններ՝

Արցախի պետական նախարարն ընդունել է ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը․ քննարկվել են Արցախի և ՀՀ ՊԵԿ համագործության մակարդակը, առկա ներուժն ու նոր հեռանկարները

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Արցախի և Հայաստանի հանրապետությունների պետական եկամուտների կոմիտեների համագործության մակարդակը, առկա ներուժն ու նոր հեռանկարները: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել պատերազմական ու հետպատերազմական շրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աջակցությունը Արցախին, ընդգծելով, որ հերթական այցը  առաջնահերթ  կնշանավորվի հարկային մարմինների հետ կապված ընթացիկ խնդիրների կարգավորման տեսանկյունից: Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Իր հերթին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել երկու կառույցների միջև ձևավորված գործնական հարաբերությունները: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել  ԱՀ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեների միջև կնքված համատեղ աշխատանքների իրականացման հուշագրից բխող գործողությունների ծրագրի ընթացքին, ինչպես նաև տվյալների փոխանակման ու տեղեկատվական հոսքերի ապահովման հետ կապված հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ՀՀ- ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս