Բաժիններ՝

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը», Ֆլորիան Զելլերի «Հայրը», Լի Այզեք Չունի «Մինարի», Դևիդ Ֆինչերի «Մանկ», Էմիրալդ Ֆեննելի «Խոստումնալից աղջիկը», Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», Շաքա Քինգի «Հուդան և սև մեսսիան» և Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» ֆիլմերը:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Էնթոնի Հոփքինսը («Հայրը»), Չեդվիք Բոուզմանը («Մա Ռեյնի. Բլյուզի մայրը»), Ռիզ Ահմեդը («Մետաղի ձայնը»), Գարի Օլդմենը («Մանկ») և Սթիվեն Յանը («Մինարի»):

«Լավագույն դերասանուհի» մրցանակի համար առաջադրվել են Ֆրենսիս Մաքդորմանդը («Քոչվորների երկիրը»), Վանեսա Կիրբին («Կնոջ մասեր»), Քերի Մալլիգանը («Խոստումնալից աղջիկը»), Վիոլա Դևիսը («Մա Ռեյնի. բլյուզի մայրը») և Անդրա Դեյը («ԱՄՆ-ն ընդդեմ Բիլլի Հոլիդեյի»):

Լավագույն ռեժիսոր դառնալու համար կպայքարեն Քլոե Չժաոն, Էմիրալդ Ֆեննելը, Լի Այզեք Չունը, Դևիդ Ֆինչերը և Թոմաս Վինթերբերգը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Սաշա Բարոն Կոեն, Դենիել Կալույան, Փոլ Ռաջին, Լաքիթ Սթենֆիլդը և Լեսլի Օդոմ-կրտսերը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Օլիվիա Կոլմանը, Մարիա Բակալովան, Գլենն Քլոուզը, Ամանդա Սեյֆրիդը և Յուն Յո-ջոնը:

«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու ապրիլի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031