Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1071, մահվան 16 նոր դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3332 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մարտի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 855 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4187-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 459 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 977, փաստացի բուժվողներինը՝ 10 963 (մեկ օրում ավելացել է 596-ով): Մեկ օրում արվել է 5959 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 799 637 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս