Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Գյումրի քաղաքի բնակիչ է՝ 23 տարեկան:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում քննարկումներ վարելու կանոնների փոփոխումը՝ խուսափելու համար դրանց դիտավորյալ ձգձգումից:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ զեկույցը։
Ալիևը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետև մենք կորստի ցավ չենք ապրում։ Մեր հավաքական միտքը և իրական աղետի ծավալները անհամապատասխան են։ Մենք ապրում ենք միջին կոմերսանտի փիլիոսափու
Մարտի 15-ին, ժամը 14.39-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում աղմուկի ու վիճաբանության ձայն է լսվում, ոստիկանների միջամտության կարիք կա:
Առավոտյան ժամը 07:21-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ճարտար քաղաքային համայնքի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել է Կառավարությունը։
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմնակցին, որն ահաբեկչական գործողությունն էր պատրաստում Ադիգեայում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):
Տիգրան Աբրահամյանը՝ Կապանի դիրքերի և Տեր֊Պետրոսյանի հայտարարության մասին. ՈւՂԻՂ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 18-ին ՉԺՀ-ի իշխանությունների ներեկայացուցիչների հետ հանդիպմանը մտադիր է հայտնել Ճապոնիայի կառավարության մտահոգությունն Արեւելաչինական ծովում Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջն ստեղծված իրադրության առիթով:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանին մարտի 16-ին թույլ չեն տվել մուտք գործել Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը (TOKİ) շինարարություն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրա:
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախությունը Կառավարությունից ու ԱԺ-ում կառավարող խմբակցությունից վերացնող օրենսդրական նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության 2021թ. մարտի 15-ի պարզաբանումները չեն վերացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները և հաստատության ինստիտուցիոնալ անկախությանը վերաբերող սկզբունքային ռիսկերը:
Մարտի 16-ին, ժամը 17.30-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Ֆոտոն» և «Բոգդան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոտոնի» 24-ամյա ուղևոր Նարեկ Աղաբեկյանը տեղում մահացել է, իսկ 60-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 16-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի ընտանիքի երկու անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է:
Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել Արցախի Մարտունի քաղաքում շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահվան դեպքի առթիվ:
Հայաստանում մարտի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 854 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 180 141-ի:
Հայ հասարակությունն արդեն 3 տարի է, ինչ բաժանված է սևերի ու սպիտակների, հների ու նորերի, այժմ էլ «հինգերորդ շարասյունն» է հայտնվել՝ նրանք են, ովքեր պայքարում են անբարյացակամ հարևանների հետ բարեկամության համար: Այդ մասին իր մտորումներն է ներկայացնում Sputnik Արմենիայի սյունակագիր Վարդան Ալոյանը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews ղազախական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ համագործակցությանը և այդ համատեքստում առանձնացրել Լեռնային Ղարաբաղի հարցը:
Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 17-ին սպասվող հանդիպման մասին շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում:
Այն ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ պատամական պատահականության արդյունք չէ, իշխանական խմբավորումը դիտավորյալ է ստեղծել քաոտիկ միջավայր /ՄԻՊ, գենշտաբ, նախագահ-վարչապետ պինգպոնգ, թուրքասեր բառաֆոնդ և այլն/, նրանք թուրքամետ կենդանիներ են և հետևողականորեն սպասարկում են թուրքական շահը։
ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում նախատեսվում են հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Ըստ Ալիևի՝ դեպի Շուշի զբոսաշրջիկների մեծ հոսք է նախատեսվում: Հետևաբար, այստեղ կկառուցվեն հինգ, չորս և երեք աստղանի հյուրանոցներ, որտեղից կարելի է հիանալ քաղաքը շրջապատող գեղեցիկ լեռներով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը:
Այցելելով կես դյույմանոց 0-ի գինետունը, դուք ֆինանսավորելու եք Ադրբեջանի բանակը
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆում:
ԱԳՆ-ում լարված իրավիճակ է, բունտ է հասունանում՝ կապված դեսպանների նշանակումների հետ: Այս պահին կռվախնձորը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնն է, որին հավակնում էին մի քանի բարձրաստիճան դիվանագետներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ընդունել կապիտուլիացիայի ակտը և ապագան կառուցել տարածաշրջանի ենթադրյալ ապաշրջափակման հեռանկարի շուրջ, կապիտուլիացիոն ակտը դարձնելով պետության «հիմնադիր փաստաթուղթ»: