«Որևէ կեղծ տեղեկատվություն չեմ տրամադրել. ասել եմ՝ «հաղթելու ենք», ոչ թե՝ «հաղթում ենք»». Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ցավոք, հայկական կողմն Արցախի պատերազմում պարտվել է, ինչը պետք է հանգամանորեն ուսումնասիրվի:

Հարցին՝ մեղավոր զգո՞ւմ է իրեն, որ 44 օրերի ընթացքում հասարակությանը, այսպես ասած, կեղծ տեղեկատվություն է տրամադրել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես որևէ կեղծ տեղեկատվություն չեմ տրամադրել: Որևէ բան հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ «հաղթում ենք»: Ախր այնքան էմոցիոնալ եք, որևէ բան չեք վերլուծում: Միջազգային մի կառույց, պատերազմից մեկ ամիս հետո 44 օրերի ընթացքում իմ ամբողջ  հայտարարությունը մանրամասն վերլուծել ու տվել է ինձ: 400 հրապարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է «հաղթելու ենք», ոչ թե «հաղթում ենք», դրանք տարբեր բաներ են:

168 հրապարակում եղել է այն մասին, որ վիճակը շատ ծանր է, այսինքն՝ սթափեցնող, օր է եղել, որ երեք անգամ հստակ նշվել է ուղղություն և ուղղության վրա, որ շատ ծանր վիճակ է: Այսինքն՝ փորձագետներն ասում են, թե քարոզչությունն ինչպես է իրականացվել, շատ ճիշտ պրապորցիաներով: Այն, որ մենք պարտվել ենք, բոլորիս մոտ շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, դրանից հետո մենք ուզում ենք, որ անպայման մեր մեջ գտնենք դավաճանների, ցավում եմ, որ հենց զինվորականների մեջ եք ուզում փնտրել դավաճան»:

Հաջորդ հարցին՝ ընդդիմությունը ցանկանում է պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծել, սակայն Կառավարությունը դեմ է, ի՞նչ կարծիք ունի, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ քաղաքական հարցերի չի անդրադառնում:

Ինչ վերաբերում է հարցին, թե քաղաքական իշխանության մե՞ջ են դավաճանները, Արծրուն Հովհաննիսյանը դարձյալ նույն պատասխանը տվեց՝ քաղաքական հարցերի չի պատասխանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728