«Ինձ համար Շուշիում լիքը բաներ անհասկանալի են. լիքը դրվագներ կան՝ իմ ուղեղում չի տեղավորվում». Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Շուշիի համար մղվող մարտերին և կորստին՝ ասելով.

«Ինձ համար Շուշիում լիքը բաներ անհասկանալի է, անկեղծ եմ ասում: Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիիում, որից հետո նոյեմբերի 7-ին, 8-ին և 9-ին տարամագծորեն ամեն ինչ մի քանի անգամ փոխվել է՝ ըստ Պաշտպանության նախարարության տեղեկության: 44 օրերի ընթացքում տեղեկությունը բացառապես ստացել եմ ՊՆ-ից, բացառապես Գլշավոր շտաբի օպերատիվից և Պաշտպանության բանակից: Հիմա ուսումնասիրել է պետք, մենք ուզում ենք անմիջապես բոլորս գտնենք ճշմարտությունը, ես ամեն օր ուսւմնասիրում եմ առանձին դրվագները, լիքը դրվագներ կան՝ իմ ուղեղում չի տեղավորվում»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական բունկերում գտնվելուն, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Աննա Հակոբյանին պատերազմի այդ օրերին ոչ մի անգամ չի տեսել:

«Այդ կեղծ նկարը, որն իմ մասով հրապարակվել է, ապատեղեկատվություն է։ Թե ով է նկարը հրապարակել՝ լավ գիտեմ, իրենցից պահանջեք, թող այդ նկարի հաջորդող ու նախորդող նկարներն էլ հրապարակեն: Զինվորականի ուղեղի մեջ գիտակցված պարտության գնալը չի տեղավորվում, կարճ ասեմ»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728