Բաժիններ՝

2021 թվականի ամենասպասված կատակերգությունները

Էդի Մերֆիի վերադարձը լեգենդար դերին, նոր «Ուրվական որոնողները» և Ուես Անդերսոնի ֆիլմը: Այս ֆիլմերից շատերը պետք է թողարկվեին դեռ 2020 թվականին, սակայն պանդեմիան փոխեց բոլոր ծրագրերը։

1․ Ուղևորություն դեպի Ամերիկա 2/ Поездка в Америку 2/ Coming 2 America

  • ԱՄՆ, 2020թ.
  • Կատակերգություն
  • Պրեմիերան՝ մարտի 9

Եվ շատ հին ֆիլմի ևս մեկ շարունակություն: Էդի Մերֆին վերադառնում է աֆրիկյան երկրի թագաժառանգի կերպարին, ով իր սերն էր գտել Միացյալ Նահանգներում: Այս մասում նա պետք է վերադառնա Ամերիկա, քանի որ իր վաղուց կորած որդին ապրում է այնտեղ:

Կարդացեք նաև

Ֆիլմի ռեժիսորն է Քրեյգ Բրյուերը, ով արդեն աշխատել է Մերֆիի հետ։

2․ Ուրվական որսացողները․ժառանգներ/ Охотники за привидениями: Наследники/ Ghostbusters: Afterlife

  • ԱՄՆ, 2021թ.
  • Ֆենթըզի, սարսափ, կատակերգություն
  • Պրեմիերան՝ հունիսի 11

Երկու երեխա ունեցող միայնակ մայրը տեղափոխվում է Օկլահոմայի հին ագարակ: Շուտով հերոսները բախվում են աշխարհիկ ուժերի հետ: Միևնույն ժամանակ, երեխաները գտնում են հին ուրվականների մեքենա:

2016 թվականին դասական շարքը վերսկսելու ձախողումից հետո գործը ստանձնեց առաջին ֆիլմի ռեժիսորի որդին: Ստեղծողները պլանավորում են պատմել ուրվականների որսորդների նոր խմբի մասին: Խոստումնալից է նաև առաջին ֆիլմերից ծանոթ դերասանների հայտնվելը, այդ թվում՝ Բիլ Մյուրեյը և Դեն Այրոյդը:

3․ Առաջին պատահածը/ Первый встречный/ Marry Me

  • ԱՄՆ, 2021թ.
  • Մելոդրամա, կատակերգություն
  • Պրեմիերա՝ մայիսի 13

Հանրաճանաչ երգչուհին, ում մարմնավորում է Ջենիֆեր Լոպեսը, հարսանիք է պլանավորում սիրելիի հետ: Հանկարծ նա իմանում է, որ փեսան իրեն դավաճանում է: Հետո հերոսուհին, հենց ներկայացման ժամանակ, խնդրում է առաջին պատահածտղամարդուն, որին բախվում է (Օուեն Վիլսոն), դառնալ իր ամուսինը:

4․ Գլխավոր հերոսը/ Главный герой/ Free Guy

  • ԱՄՆ, 2021թ.
  • Ֆենթըզի, արկածային, կատակերգություն
  • Պրեմիերան՝ մայիսի 20

Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ ֆիլմի սյուժեն պատմում է մեծ բանկի աշխատողի մասին: Նրա կյանքում ամեն ինչ լավ է և հանգիստ: Բայց հանկարծ հերոսը գիտակցում է, որ նա ապրում է վիդեոխաղում: Այստեղ կերպարներն անում են ինչ ուզում են, և միայն նա կարող է աշխարհը փրկել մահից:

5․ Կրուելա/ Круэлла/ Cruella

  • ԱՄՆ, 2021թ.
  • Կատակերգություն
  • Պրեմիերա՝ մայիսի 27

Лучшие комедии — 2021: «Круэлла»

Էմմա Սթոունը մարմնավորելու է հայտնի հերոսուհուն «101 դալմատյան շներ» մուլտֆիլմից: Նոր կինոնկարի սյուժեն կպատմի, թե ինչպես է նորաձեւության դիզայներ Քրուելա դե Վիլլը տարվել կետավոր շներով և որոշել դրանք օգտագործել։

6․ Բարբը և Սթարը գնում են Վիստա դել Մար/ Барб и Звезда едут в Виста дель Мар/ Barb and Star Go to Vista Del Mar

  • ԱՄՆ, 2021թ.
  • Կատակերգություն
  • Պրեմիերա՝ հուլիսի 15

Лучшие комедии — 2021: «Барб и Звезда едут в Виста дель Мар»

Հումորիստներ Էնի Մումոլոն և Քրիստեն Վիգը խաղալու են արձակուրդ մեկնող ընկերներ Բարբի և Սթարի դերերը: Նրանք գալիս են Վիստա դել Մար քաղաք, բայց լողափին արեւայրուք ստանալու փոխարեն, ներքաշվում են տեղի բնակչությանը ոչնչացնելու նենգ ծրագրերի մեջ:

7․ Տիեզերական ջեմ․նոր սերունդ/ Космический джем: Новое поколение/ Space Jam: A New Legacy

  • ԱՄՆ, 2021թ.
  • Կատակերգություն, ֆենթըզի, արկածային
  • Պրեմիերա՝ հուլիսի 15

1995 թվականին թողարկվեց «Տիեզերական ջեմ» ֆիլմը, որում բասկետբոլի աստղ Մայքլ Ջորդանը մուլտհերոսներին օգնում էր հաղթել չար այլմոլորակայիններին: Շարունակությունը կներկայացնի հայտնի Լեբրոն Ջեյմսը: Նրա հերոսը որդու հետ միասին կփակվի վիրտուալ տարածքում: Դուրս գալու համար նրանք պետք է օգնեն մուլտհերոսներին կրկին հաղթել բասկետբոլի չարագործներին:

8․ Մարդասպանի կնոջ թիկնապահը/ Телохранитель жены киллера/ The Hitman’s Wife’s Bodyguard

  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2021թ.
  • Մարտաֆիլմ, կատակերգություն
  • Պրեմիերա՝ օգոստոսի 19

Лучшие комедии — 2021: «Телохранитель жены киллера»

Անհաջողակ թիկնապահ Մայքլ Բրայսը պետք է կանխի կիբերհարձակումը, որը կարող է խորտակել Եվրամիությունը: Հերոսին օգնության է գալիս նրա ծանոթ մարդասպանը՝ կնոջ հետ միասին:

Ռայան Ռեյնոլդսը և Սեմյուել Լ. Ջեքսոնը միասին գերազանց աշխատանք կատարեցին 2017 թվականի «Հիտմանի թիկնապահ» ֆիլմում: Շարունակությունում շքեղ Սալմա Հայեկը կմիանա դերասանական կազմին:

9․ Մի նայիր վերև/ Не смотри вверх/ Don’t Look Up

  • ԱՄՆ, 2021թ.
  • Կատակերգություն
  • Պրեմիերա՝ 2021 թվական

Леонардо ДиКаприо

Աստղագետները հայտնաբերում են, որ երկնաքարը մի քանի ամսից կկործանի Երկիրը: Նրանք մեկնում են տարբեր քաղաքներ ՝ հանդիպելով մամուլի հետ ՝ նախազգուշացնելով մարդկանց վտանգի մասին:

Բազմաթիվ աստղեր կխաղան Ադամ Մակքեյի նոր երգիծական կատակերգությունում՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Մերիլ Սթրիփը, Քեյթ Բլանշետը, Թիմոթի Չալամետը և այլք:

10․ Ֆրանսիական սուրհանդակ/ Французский вестник. Приложение к газете «Либерти. Канзас ивнинг сан»/ The French Dispatch

  • Գերմանիա, ԱՄՆ, 2021թ.
  • Դրամա, մելոդրամա, կատակերգություն
  • Պրեմիերա՝ 2021 թվական

Հայտնի Ուես Անդերսոնի նոր ֆիլմը ցույց կտա միանգամից երեք պատմվածք: Բոլորն իրար կմիացվեն «Ֆրանսիական դիսպետչեր» թերթի հրապարակումներով:

Ինչպես միշտ, Անդերսոնը ունի աստղային դերասանական կազմ: Ֆիլմում կխաղան Թիմոթի Չալամետը, Ադրիեն Բրոդին, Բենիսիո Դել Տորոն, Բիլ Մարեյը և շատ ուրիշներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս