Բաժիններ՝

Հայաստանում գնաճը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ մեծացել է 1,6%-ով

Հայաստանում 2020-ի նոյեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գների ամենացածր աճը. գները 2019-ի դեկտեմբերի նկատմամբ աճել են 0,3%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 1,6%-ով։

ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում միասին վերցրած ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա նոյեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 4,5%-ով, նոյեմբերի համեմատ՝ 4,9%-ով։

Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 6,1% և 6,6%, Ղազախստանում՝ 6,5% և 7,3%, իսկ Ղրղզստանում՝ 7,2% և 8,2%։ Ռուսաստանում 2020-ի նոյեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 4,1% և նոյեմբերի համեմատ՝ 4,4%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս