Բաժիններ՝

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ով այսօր «Արժանապատվության ավտերթի» ժամանակ բերմեն էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին, արդեն դուրս է եկել, այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։ «Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»,– գրել էր նա։

Մի խումբ քաղաքացիներ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջով Երևանի տարբեր թաղամասերից ավտոերթով եկել էին Հանրապետության հրապարակ, սակայն Ոստիկանությունը թույլ չտվեց ավտոերթ անել հրապարակու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031