Բաժիններ՝

33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի – Արարատ» ջրատարի վթարի հետ կապված, ս.թ հունվարի 24-ին ժամը 14:00-ից մինչև հունվարի 25-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, Նշավան, Նորաշեն, Նոր ՈՒղի, Նոր Կյանք, Շահումյան, Ոստան, Ոսկետափ, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Դեղձուտ, Վարդաշեն, Տափերական, Սիսավան, Փոքր Վեդի, Քաղցրաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031