Բաժիններ՝

«Եռաբլուրում եմ… Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ: Երևանի փողոցներում եմ…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եռաբլուրում եմ… Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ: Բայց այդ ամենն, ասես, երկրային չէ, այդ ամենն ավելի շատ բնական ու աստվածային է… Անմահության շունչ կա այստեղ և անտես ու անմեկնելի մի խորհրդավորություն… Այստեղ բոլոր ննջեցյալները հավասար են… Այստեղ հնարավոր չէ տարբերել շատ ու քիչ արածով… Նրանք բոլորը հավասար են, քանի որ ունեն նույն ճակատագիրը… Նրանք անմահներ են…

Հ.գ.- Երևանի փողոցներում եմ… Ամենուր մարդկանց հոսք է, մեկը՝ մտահոգ, մյուսն՝ անհոգ, իսկ որոշներն էլ ոչինչ չասող հայացքներով… Այստեղ ամեն ինչ երկրային է, ինչ-որ տեղ անբնական, իսկ գուցե նաև արհեստական… Այստեղ բոլորը հավասար չեն, քանզի տարբեր են նրանց ճակատագրերը…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս