Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- գրել է Նաղդալյանը:

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը իր հերթին հայտնել է, որ Այվազյանին ընդունել է նրա վրացի գործընկեր, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։

Նշվում է, որ նրանց ճանաչողական հանդիպումը տեղի է ունեցել Կախեթի մարզի Ցինանդալի գյուղում։

Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ընթացիկ օրակարգը և հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս