Անդրանիկ Քոչարյանը օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը նախասրահի մեջտեղում և վազելով պախկվեց reception-ի սեղանի տակ. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««դուխով» սեղանի տակ մտնողը

Երբ լսում էի, թե ինչպես էր այսօր ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը ալֆա (օմեգա չէ` ալֆա) տղամարդու կեցվածքով խոսում անձնապես իմ ու մեր կառույցի մասին` ակամայից աչքիս առաջ էր գալիս պատերազմի ժամանակ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում տեսածս.

երեսփոխանը պատրաստվում էր մեկնել հյուրանոցից, բայց օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը նախասրահի մեջտեղում և վազելով պախկվեց reception-ի սեղանի տակ»:

Տեսանյութեր

Լրահոս