Արարատ Միրզոյանը՝ թուրքական գործակալ լինելու և Փաշինյանի հայտարարության մասին
Խորհրդարանում այսօր լրագրողներն ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք բավարար է ֆեյսբուքյան մեկ գրառմամբ պատասխանել իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որ ինքը թուրքական գործակալ է:
ԱԺ նախագահը միայն մեկ պատասխան տվեց. «Ես դրան արդեն պատասխանել եմ»:
Հաջորդ հարցին՝ Շուշին հայկական քաղա՞ք է համարում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Իհարկե, Շուշին հայկական է»:
Հնչող մյուս հարցերին Արարատ Միրզոյանը պատասխան չտվեց և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գնաց իր սենյակ, որոնց ուղեկցությամբ իջել էր մասնակցելու ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության քվեարկությանը: