Կոնվերս Բանկ. Երեխաները պիտի հավատան հրաշքի. այն կարող է իրականություն դառնալ
Կոնվերս Բանկում ամփոփել են «Դարձիր Ձմեռ պապ» նախագիծը, որի շրջանակում Բանկը, աշխատակիցներն ու հաճախորդները Ձմեռ պապ են դարձել Ադրբեջանի վերահսկողությանը անցած բնակավայրերից, ինչպես նաեւ զոհվածների 60 երեխայի համար՝ կատարելով նրանց ամանորյա ցանկությունները եւ հրաշք պարգեւելով նրանց:
Կոնվերս Բանկը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, Հայաստանում առաջիններից է սկսել նման ծրագրի իրականացումը՝ համոզմունքով, որ ժպիտը ժպիտ է ծնում, բարությունը նոր բարի նախաձեռնությունների մեկնարկ է դառնում, որ յուրաքանչյուր երեխա պիտի հավատա հրաշքի եւ համոզված լինի, որ կյանքի ամենադժվարին պահերին միշտ կլինեն մարդիկ, ովքեր օգնության ձեռք կմեկնեն, կլինեն կողքին եւ հավատ կպարգեւեն ապագայի նկատմամբ:
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2010թ: Նախորդող տարիներին Կոնվերս Բանկը Ձմեռ պապ է դարձել ՀՀ-ից եւ Արցախից մոտ 1200 երեխայի համար: Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի պատմությանը (2010-2020թթ) կարող եք ծանոթանալ Բանկի կայքում: