Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում

Հայաստանի ֆուտբոլի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ակումբին է միացել 23-ամյա հայ պաշտպան Դավիթ Տերտերյանը: Տերտերյանը «Փյունիկ» մարզադպրոցի սան է: Հանդես է եկել «Փյունիկ» և «Գանձասար Կապան» ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս