Բաժիններ՝

Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է

Դեկտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի մի տնից գողություն է կատարվել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամեր առաջ հրել-բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:

Որոնողական աշխատանք սկսվեց։

Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով գյուղում օպերատիվ հարցումներ իրականացրին, որոնց արդյունքում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Արզնի գյուղի 24-ամյա մի բնակիչ։

Հունվարի 16-ին կասկածվողը համատեղ միջոցառումներով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։
Նա խոստովանեց, որ բնակարանային գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը գրավադրել է Աբովյան քաղաքի գրավատներից մեկում:

Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ բերման ենթարկված երիտասարդը դեկտեմբերին Արզնի գյուղի մեկ այլ տնից մոտ 600.000 դրամի ոսկյա զարդեր էր հափշտակել։ Օրեր անց նույն առանձնատուն նորից էր մտել, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոչինչ չկարողանալով գողանալ՝ հեռացել էր:

Տուժողից ընդունվել է հաղորդում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

24-ամյա երիտասարդը կալանավորված է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս