Հայաստանի համար 2 պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը, Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել
Վատիկանի Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր «Ռեքվիեմ-8» տեսաշարի ընթացքում հերթական բացահայտումն է կատարել՝ այս անգամ ընդդեմ Հայաստանի շահերի լրտեսությամբ զբաղված հայ բարձրաստիճան պաշտոնյայի մասին տեղեկություններ հրապարակելով։
Ըստ Մինասյանի՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը կանխելու նպատակով թուրքական հատուկ ծառայությունները կապ են հաստատել ազգությամբ հայ մի երիտասարդի հետ, որն էլ թուրքական կողմին ներկայացրել է վերջիններիս ցանկացած տեղեկությունները։
«Ցեղասպանության հուշահամալիրը ժամանակի ընթացքում դարձավ թանգարան, իսկ հետո ինստիտուտ-թանգարան հուշահամալիր, որովհետև այնտեղ կերտվում էր քաղաքական միտք։ Ծիծեռնակաբերդը դարձավ մեծագույն խնդիր Թուրքիայի համար, որովհետև արխիվները հավաքվում էին այնտեղ, միտք էր ձևավորվում այնտեղ և ստեղծվում էր պարունակություն և այնտեից են մինչև այսօր կոորդինացվում աշխատանքները՝ ապացուցելու, որ Թուրքիան չի՛ կարող մաս կազմել քաղաքակիրթ աշխարհի, մինչև չընդունի իր մեղքը։ Եվ դուք պատկերացնում եք, որ եթե Սովետական Հայաստանը, ապա 3-րդ հանրապետությունը ջանքեր են գործադրում ցեղասպանության թագարանում, ապա պետք է թշնամական պետությունն էլ հակաջանքեր դներ այդ նույն ուղղությամբ։ Եվ այդ պահից Թուրքիայի հատուկ ծառայությունները սկսեցին աշխատել այդ վայրում և այնտեղ հանդիպեցին 2 անձնավորություն, որովհետև մեր այս պատմությունը սկսում է 2005 թվականից, երբ մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, իսկ մտքերը՝ պղտոր, բայց ամբիցիաները՝ շատ բարձր, հայտնվում է այնտեղ և սկսում է ուսումնասիրել հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում և հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում։ Երկու մարդ են հանդիպում՝ թուրք կուրատորը և խոստումնալից երիտասարդը․երիտասարդը իր հոգին ծախում է թշնամուն և համաձայնվում գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում ինստիտուտում, թե ինչ գործընթացներ են, ինչպիսի արխիվային աշխատանքներ են արվում և այլն»,- պատմում է Մինասյանը։
Ըստ նրա՝ կարճ ժամանակ անց՝ ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները ֆիքսում են երիտասարդի և Թուրքիայի կոնտակտները և հրավիրում երիտասարդին զրույցի՝ դնելով փաստերը, ապացույցները և ասելով, որ երիտասարդին սպառնում է կա՛մ պետական դավաճանության համար ազատազրկում, կա՛մ պետք է նա դառնա մեր գործակալը Թուրքայիում։
«Եվ սկսվեց այն, ինչ կինոներում կոչվում է երկակի ագենտ․ սկզբում երիտասարդին վերբովկա արեցին թուրքերը, այնուհետև ՀՀ ԱԱԾ-ն արեց կոնտր վերբովկա՝ դարնձնելով նրան երկակի ագենտ; Երիտասարդը սկսում է աշխատել համ՝ համ (երկու կողմի համար,-հեղ.). պատմում էր թուրքերին այն, ինչ նրան մեր ԱԱԾ-ն թույլատրում էր և իմանում էր այն, ինչի վրա թուրքերը ուշադրություն էին դարձնում և փորձում էր ֆիքսել թուրքական հատուկ ծառայությունների շարժը Հայաստանում։ Երիտասարդը փորձում էր հաճույք ստանալ բոլոր անցքերից, ապահովում էին նրա անվտանգությունը, նրա կարիերան, որովհետև նա ժամանակի ընթացքում սկսեց աշխատել թուրքերի համար ռազմավարական նշանակություն ունեցող մեր Ազգային արխիվում, Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ավրորա» հիմնադրամում, HSBC բանկում և այլն»,-ներկայացեց Միքայել Մինասյանը՝ նշելով, որ ժամանակի ընթացքում այս երիտասարդը թուրքերի խորհրդով սկսեց համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դարձավ Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ։
«Ժամանակը գնում էր առաջ և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ: Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդասպանը, դավաճանը, որը այսօր դեռ, ցավոք, ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, այո, որովհետև երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալը»,-պատմեց Միքայել Մինասյանը։
Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին. «Ես այս նամակը կհրապարակեմ նաև Տելեգրամի իմ ալիքում, որպեսզի համեմատեք այս ձեռագիրն Արարատ Միրզոյանինն է, թե ոչ»:
Միքայել Մինասյանը, ընթերցելով այդ նամակը, հայտնեց՝ այնտեղ Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Posted by Mikayel Minasyan on 2021 թ. հունվարի 16, շաբաթ