Բաժիններ՝

Աղավնոյի դպրոցն անցել է բնականոն աշխատանքի

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում վերականգնվել է ուսումնական գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց կրթօջախի տնօրեն Պողոս Աղաբեկյանը:

«Պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետևանքով վնասվել էին կրթօջախի դռներն ու պատուհանները: Դրանք փոխարեն տեղադրել ենք նորերը: Արդեն հունվարի 11-ից ինչպես արցախյան բոլոր դպրոցները՝ մենք ևս 7 աշակերտով, նույնպես բնականոն հունով սկսել ենք դասապրոցեսը: Ներկայումս ունենք մոտ 20 աշակերտ և 8 ուսուցիչ: Մինչև պատերազմը մեր դպրոցն աշխատում էր 50 աշակերտից և 17 մանկավարժից բաղկացած անձնակազմով: Վերադարձող ընտանիքների հետ աշակերտների թիվն աստիճանաբար աճում է: Հորդորել ենք նաև մյուս ուսուցիչներին, որպեսզի նույնպես վերադառնան և անցնեն իրենց պարտականություններին:

Այժմ դպրոցն ապահոված է անհրաժեշտ գույքով: Ջեռուցման համար մեզ կրթության, գիտության և մշակությի նախարարությունից վառարաններ էին տրամադրել, սակայն վառելափայտ ձեռք բերելու հարցում խնդիր ունենք, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով մոտակա տարածքից չենք կարող հայթայթել: Ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրական տաքացուցիչներ տրամադրելու համար: Գյուղն այժմ ապահովված է կանոնավոր էլեկտրամատակարարմամբ, համացանցով ու հեռախոսակապով»,- մանրամասնեց Աղավնոյի կրթօջախի տնօրենը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս