Դիմացը տարիների աշխատանք կա և ոչ միայն այս ատյանում. Լևոն Գևորգյան
Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավալի, սակայն հասկանալի պատճառներով հասարակությունը շատ ծանր է տանում ադրբեջանական կողմի լրատվական արշավը իրավական պահանջատիրության վերաբերյալ։ Սկզբից 50 միլիարդն էր, հիմա էլ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայացված միջպետական հայցը։
Նշեմ, որ այստեղ կարևորը ոչ թե առաջինը ներկայացնելը և այդ մասին աղաղակելն է, այլ իրավական փաստարկման որակը և ապացուցողական բազան (թերևս ակնհայտ փաստ է, բայց ցավոք մարդկանց հանգստության համար հարկ է ընդգծել)։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ինտենսիվ աշխատանքներ է տանում Ադրբեջանի դեմ հայցի պատրաստման ուղղությամբ (մենք էլ կողքից փորձում ենք ոգեշնչել)։ Եթե թշնամին որոշել է ցուցադրական քայլ անել և առաջ անցնել մի քանի օր, դա պետք չէ ընդունել որպես որևէ էական զարգացում։
Դիմացը դեռ տարիների աշխատանք կա և թերևս ոչ միայն այս ատյանում․․․ իսկ մեր իրավական պահանջատիրությունը միջազգային դատարաններում կարող է դառնալ այս տրոհված հասարակությանը միավորող հենքերից մեկը․ պետք չէ այն անիմաստ վարկաբեկել․․․ բոլորիս համբերություն․․․»:
ցավալի, սակայն հասկանալի պատճառներով հասարակությունը շատ ծանր է տանում ադրբեջանական կողմի լրատվական արշավը իրավական…
Posted by Levon Gevorgyan on 2021 թ. հունվարի 16, շաբաթ