Բաժիններ՝

ԱԺ նախագահը հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ու հարակից հարցերի իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը

ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության, արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով` կարգադրում եմ.

Հաստատել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը»,- նշված է Արարատ Միրզոյանի կարգադրության մեջ։

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, նրա տեղակալ է նշանակվել «Իմ քայլը» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը։

Հանձնաժողովի 10 անդամներից 7-ը ներկայացնում են «Իմ քայլը» խմբակցությունը, մեկակական ներկայացուցիչ ունի  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը և 2 ներկայացուցիչ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս