Բաժիններ՝

«Առնո Բաբաջանյան-100». Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարվա առաջին համերգը նվիրում է մեծ կոմպոզիտորին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2021-ի առաջին համերգը նվիրում է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին՝ ՀԱՖՆ կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում։

Համերգը տեղի կունենա կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Ծրագրում՝ Վեց պատկեր դաշնամուրի համար (1965), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1959), Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1952):

Նախաձեռնությունն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս